@ Parkett Avenue 2007-2014
Design & Development BY ASTUDIO LLC

Տերասային մանրահատակ Ըստ տեսակների

 

Ժամանակակից դիզայնի մոդայիկ միտում է տեռասային տախտակը, կամ այլ կերպ ասած՝ դեկինգ: Դեկինգը պատշգամբների հատակների, ռեստորանային փոքրիկ բակերի,  պարտեզների հատակի ծածկի ամենապահանջված  տարբերակներից է: Լանդշավտային դիզայնում կիրառվող  տեռասային տախտակն ընդգծում է փայտի բնական  գեղեցկությունը: Իսկ եթե դուք ունեք լողավազան կամ փոքրիկ լճակ, ապա այդ ուղիները կարելի է դաձնել ավելի գեղեցիկ: Բնական փայտի էսթետիկական առանձնահատկություններից զատ ակնհայտ են նաև տեխնիկական առավելությունները. այն չի շիկանում ամռան արևից, նրա վրա հաճելի է քայլել ոտաբոբիկ, այն չի սահում, ինչպես քարը և տարիների ընթացքում փայտը դառնում է միայն ավելի ամուր: