@ Parkett Avenue 2007-2014
Design & Development BY ASTUDIO LLC


 

Garbelotto - Masterfloor  ընկերությունների խումբը հիմնադրվել է 1950 թվականին: Garbelotto-ի  պարկետային տախտակն այդ ընկերության տարիների աշխատանքային փորձի, դիզայներների տաղանդի ու վարպետության, ժամանակակից տեխնոլոգիաների և նորագույն սարքավորումների արդյունքն է: Սակայն գլխավորն այն է, որ Garbelotto-ի մանրահատակը պատրաստված է սիրով: Այն հաղորդում է յուրահատուկ հանդարտություն, որը կարելի է գտնել միայն ջերմ, տնային մթնոլորտում, մերձավորների շրջապատում: Այն պատրաստելու համար փայտանյութը վերցվում է միայն Իտալիայի անտառներից: Ավելին՝ նախապատրաստված հումքից ընտրվում է ամենաբարձրորակ փայտանյութը: Ընկերությունն իր աշխատանքում  հենվում է հատակի ծածկույթներ պատրաստելու հնամենի փորձի վրա:


2009 թ. փետրվարի 1-ին Garbelotto -ի պարկետային տախտակը ստացել է CE որակի սերտիֆիկատ: Այն ճանաչվել է լավագույն հատակի ծածկույթ: Garbelotto-ի պարկետային տախտակը ոչ միայն ժամանակակից, մոդայիկ ու նորաոճ հատակային ծածկույթ է, այլև անվտանգ, հուսալի շինանյութ:  Այն պատրաստվում է միայն էկոլոգիապես մաքուր փայտանյութից: Սերտիֆիկատներն ամեն տարի անցնում են ստուգում և համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Առանձնահատուկ դիզայնն  ու նոր տեխնոլոգիաներն ապահովում են այս մանրահատակի նկատմամբ պահանջարկ ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի շուկայում: 


 

 

www.garbelotto.it