@ Parkett Avenue 2007-2014
Design & Development BY ASTUDIO LLC

Դռներ - New design Porte

 

New design Porte ընկերության արտադրանքը պատրաստվում է պահպանելով արհեստավորական արտադրության հին ավանդույթները: Երեսպատումը իրականացվում է ավանդական հին տեխնոլոգիաներով՝ մեղրամոմ, պատինա, նախշազարդումը կատարում են նկարիչները՝բացառապես ձեռքով:

Ձեռնարկությունը հիմնադրվել է 1996 թվականին՝ կահույքագործության ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների ուժերով, մասնագետրեն որոնք միջսենյակային դռների պատրաստման ժամանակ կիրառում են նյութի իմացության կահույքագործ-վարպետները իրենց խոր գիտելիքները:

Ձգտելով անընդհատ բարձրացնել արտադրանքի որակը, ձեռնարկությունը միևնույն ժամանակ անփոփոխ է թողնում արհեստավորական արտադրության ավանդական մեթոդները:

Ներկայիս աշխարհում մարդիկ ավելի շատ են ցանկանում իրենց կենցաղը դարձնել հարմարավետ ու գեղեցիկ: Բարձրակարգ կահույքագործ-վարպետներին միավորում են կիրքը, ճաշակը, հարուստ գաղափարները, փայտի բոլոր հատկությունների կատարյալ իմացությունը: Եվ այս ամենը կա New Design Porte ընկերությունում, որը մասնագիտացված է բացառապես նրբաճաշակ հաճախորդների համար նախատեսված միջսենյակային դռների և ինտերյերի պարագաների արտադրության ոլորտում: Օգտագործելով տարբեր պատմական դարաշրջանների ոճը, այս ընկերությունը մշտապես հարստացնում է իր արտադրանքը նոր մոդելներով և բացառիկ նրբաճաշակ դեկորներով: Շատ մոդելներում օգտագործվում են թանկարժեք նյութեր:

New Design Porte-ի բացառիկ է իր ոլորտում և, անտարակույս, տարբերվում է այսօր շուկան հեղեղող կեղծիքներից: Այս ընկերությունը նախագծեր է իրականացնում, սերտորեն  համագործակցելով հաճախորդի հետ, հանգամանալից խորհրդակցության տրամադրելով սենյակների ճարտարապետության և ներքին հարդարման հարցերում, որպեսզի կատարվի պատվիրատուի  ամենաարտասովոր քմահաճույքը: Ֆիրման կատարում է անհատականացված ցանկացած պատվեր, այդ թվում նաև հաճախորդի մտահղացմամբ:

New Design Porte-ի միջսենյակային դռները կարող եք ձեռք բերել Parkett Avenue խանութ – սրահում:

 

 

http://www.newdesignporte.com/ru/