@ Parkett Avenue 2007-2014
Design & Development BY ASTUDIO LLC


 

Freunderberg ընկերությունը (Գերմանիա) արդեն 50 տարի է, ինչ արտադրում է հատակի կաուչուկե  ծածկույթներ: nora կաուչուկե հատակն օժտված է յուրահատուկ առանձնահատկություններով:

Կաուչուկը զարմանալի և շատ դեպքերում անփոխարինելի նյութ է, որն աչքի է ընկնում բացառիկ երկարակեցությամբ: Ակներև օրինակ են ավտոդողերը, որոնք հուսալիորեն ծառայում են տասնյակ հազարավոր կիլոմետրեր: Նույնքան հուսալի են հատակի կաուչուկե ծածկույթները: nora ծածկույթներն աչքի են ընկնում.


  • բարձր դիմացկունությամբ և շահագործման խիստ երկար ժամկետներով:
  • Էկոլոգիական մաքրությամբ (չեն պարունակում քլորիդներ)
  • գծային կայունությամբ (զերծ են պլաստիֆիկատորներից)
  • քայլելիս հաճելի են ու անվտանգ 
  • լավ ձայնամեկուսիչ են (մինչև 20 դբ), չեն հալչում ծխախոտից 
  • ունեն գունային և դիզայնի վիթխարի բազմազանություն 

 

noraplan և norament ծածկույթները ունեն այժմեական գույների մեծ բազմազանություն: Կաուչուկե ծածկույթների երեսը տարաբնույթ է՝ հարթ, թավշյա, փայլով, սառույցի բյուրեղներ հիշեցնող, կլոր կոճակ, մուրճով ծեծված: Սրանք հիանալիորեն համդրվում են ինչպես միմյանց հետ այնպես էլ այլ ծածկույթների: Ձուլածո աստիճանածածկույթներն ու աքսեսուարների  մեծ տեսականին ցանկացած սենյակի կհաղորդեն ավարտուն և ներդաշնակ տեսք:

nora կաուչուկե ծածկույթը կատարյալ է գերբեռված սենյակների ու դահլիճների համար, ուր կարևոր է պահպանել հատակի տեսքը մաքրման ու խնամքի համար  նվազագույն ծախսերով

 

 

www.nora.com